Վերшքննիչ դատшրանը քիչ առшջ հրшպարակեց որnշումը

Վերшքննիչ դատшրանը քիչ առшջ հրшպարակեց որnշումը

Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ կարձակվի:

Որոշումը հրապարակել է Վերաքննիչ դատարանը՝ բավարարելով պաշտպանական կողմի բողոքը:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը:

Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել մյուս ամբաստանյալներին, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։

Ադրբեջանցի գեներալի հայտարարությունը խառնաշփոթ է առաջացրել համացանցում

Տոնոյանը և բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը մեղադրյալ են ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

(Visited 250 times, 1 visits today)