Քիչ առшջ Ուկրшինայում արտшկարգ դրпւթյուն հայտшրարվեց

Գերագույն Ռադան հաստատել է փետրվարի 24-ից Ուկրաինայի տարածքում արտակարգ դրություն մտցնելու որոշումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստում կքննարկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը ամբողջ երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։

Ինչպես գրում է ТАССը՝ չորեքշաբթի Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել 30 օրով արտակարգ դրություն մտցնել Ուկրաինայում, բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների։

Վերջնական որոշումը պետք է հաստատեր Գերագույն Ռադան 48 ժամվա ընթացքում։

(Visited 253 times, 1 visits today)