Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն` ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին` ժամը 10:05-ի սահմաններում,
կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն` իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել։
Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Հաղորդագրության մեջ շեշտվում է՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ- ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել: