Պпւտինը «միшցավ» այսպես կпչված Շпւշիի հռչшկագրին

Պուտինն այսօր Ալիեւի հետ կնքել է 40 կետից բաղկացած Ռազմավարական դաշնակցության հռչակագիրը, որով մասնավորապես նախատեսվում է ռազմական համագործակցության խորացումը ՌԴ եւ «Ադրբեջանի» միջեւ՝ ներառյալ համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության միջոցառումների անցկացումը, ինչպես նաեւ ռազմական փոխօգնությունը։

Պուտինը նշել է, որ ռազմավարական դաշնակցության այդ հռչակագիրը հնարավոր է դարձել նաեւ ղարաբաղյան խնդրի լուծման հասնելուց հետո։ Պուտինը երաշխիքներ է տվել Ալիեւին, որ Դոնբասի նախադեպը չի կրկնվի Ղարաբաղի պարագային։ Նշելով, որ խնդիրն ամբողջությամբ չի լուծված, Պուտինը տեղ է թողնում «լծակի» համար։

ՌԴ-ն Բաքվի հետ այսպիսով կնքում է Բաքվի ու Անկարայի միջեւ վավերացված Շուշիի հռչակագրի նմանությամբ փաստաթուղթ, Բաքվին նույնպիսի երաշխիքներով ու պայմաններով։ Այն անկասկած չի «հակակշռում» Շուշիի թղթին, այլ Բաքվին օժտում է լրացուցիչ երաշխիքներով՝ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերի համատեքստում եւ տրամաբանությամբ։

Երկու հռչակագրերն էլ ուղղված են հայկական իրավունքների ու պահանջների չեզոքացմանը, «ռեւանշի» բացառմանը, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի եւ 2020-ի արշավի արդյունքների ճանաչմանը։

Երկու հռչակագրերի, ինչպես նաեւ Դոնբասի կապակցությամբ Պուտինի ելույթի ու որոշման կապակցությամբ ռուսական մանդատակիրների՝ իշխող խմբակի եւ խորհրդարանի «ընդդիմության» արձագանքները սպասելի էին։

Դրանք ընդամենն առիթ են նողկալի «բանավեճերը» շարունակելու համար, փորձելով քողարկել այն հանգամանքը, որ խորհրդարանն այդպես էլ չհամարձակվեց քննարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի եւ Արցախի ճանաչման հարցերը։ Հարցեր, որոնք ռուս-թուրքական արշավի պատճառն էին։

Հայաստանի համար ծայրահեղ աննպաստ այս իրավիճակը կարող էր առաջանալ միայն ընդգծված գավառամիտ կառավարիչների ջանքերով, որոնց միակ մոտիվացիան երկնքից ընկած իշխանության պահպանումն է ցանկացած գնով:

Որոշ հանգամանքների տակ, ամենեւին բացառված չէ Բաքվի ռազմական աշխուժացումը Սյունիքի եւ նույնիսկ Երեւանի ուղղություններով, որին երկիրը ստիպված է լինելու դիմակայել մարտի դաշտում եւ բանակցային սեղանի շուրջ տապալված ու «դարաշրջան» անրջող գլխավոր գերագույն հրամանատարի աջի ներքո,

գրում է Եզերքը:

(Visited 164 times, 1 visits today)