ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ ԱԺ-ՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Ազգային ժողովում հերթական միջադեպը գրանցվեց ՔՊ-ի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։

Առավոտից նիստը մեկնարկել է փոխադարձ մեղադրանքներով, վիրավորանքներով, երկուստեք իրենց ելույթներում քննադատում, երբեմն վիրավորում են իրար։

Իրավիճակը սրվեց, երբ «Հայաստան» խբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ռուբեն Ռուբինյանին` իբրև Հայաստան-Թուրքիա երկխոսության ներկայացուցչի, ակնարկեց «թուրքական գործակալ» լինելու մասին լուրերը։ ՔՊ-ական պատգամավորներն իրենց սուրբ պարտքը համարեցին «տեղը դնել» Խամոյանին։

Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցավ Ալեն Սինմոնյանին փոխարինող Հակոբ Արշակյանը, որի ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցությունից ռեպլիկներ հնչեցին, որից հետո Ռուբեն Ռուբինյանը նյարդային եւ անբռնազբոս պահվածք դրսևորեց, նախ նկատողություն հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբոլյանին, ապա Ռուբինյանը փողոցային բառապաշարով նետեց՝ «ինչ ուզեմ, էն էլ կանեմ»։

Ընդդիմադիր դաշինքում վրդվմունք առաջացավ, Ռուբինյանը սկսեց գոռգոռալ, ապա սկսեց վազել դեպի ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները, այնուհետև ընդմիջում հայտարարվեց։ Այս պահին պատգամավորները հաշիվ են մաքրում։

Մանրամասն՝ տեսանյութում

(Visited 83 times, 1 visits today)