Աբսուրդային իրավիճակ Ապարանի ՏԻՄ ընտրություններում․ Այսպիսի բաներ միայն Հայաստանում է լինում

Ապարանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունները։ Ապարանում առաջադրվել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը։

ՔՊ-ն Ապարանում գրանցել է 50 թեկնածուի ցուցակ, որից 8-ն անկուսակցական, «Կարեն Եղիազարյան» դաշինքի ցուցակը 57 թեկնածուից է բաղկացած, որից 13-ն անկուսակցական են, 18 թեկնածու՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն են ներկայացնում, մնացածը՝ «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունից են։ Դաշինքը գլխավորում է գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։

Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ քաղաքացիներից մեկը գնացել է անձնագրային բաժին, որպեսզի անձնագրի հետ կապված խնդիրները լուծի, որպեսզի կարողանա գնա քվեարկության, սակայն նրանց այնտեղ հարցրել են, թե ում է ընտրելու։

Քաղաքացու պատասխանից հետո, թե գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին է պատրաստվում ձայնը տալ, անձնագրայինի ներկայացուցիչն ասել է ՝ գնացեք, վաղը կգաք։

դիտեք նաև՝

(Visited 1 251 times, 1 visits today)