Նոր հաղորդագրություն Արցախից

Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Արցախի  ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել:

Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով՝ զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:

դիտեք նաև՝

(Visited 171 times, 1 visits today)