Հայկ Մարությանի որոշումը դպրոցների վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով մի քանի դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից, մի քանի դպրոցում էլ նոր տնօրեն է նշանակվել։

Հայկ Մարությանի հոկտեմբերի 19-ի որոշմամբ Նարգիզ Զեյնալյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ից ազատվել է «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան համար 87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից, լուծվել է նրա հետ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

««Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Լիլիթ Ղուկասյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»,-ասված է որոշման մեջ:

Քաղաքապետի հոկտեմբերի 8-ի որոշման մեջ ասվում է․

««Երևանի Դանիել Վարուժանի անվան համար 89 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անուշ Կամոյի Ասլանյանի հետ 2021թվականի հոկտեմբերի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (08.10.2021թ.–08.10.2026թ):

«Երևանի Դանիել Վարուժանի անվան հ.89 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնադաստիարակչական գծով տնօրենի տեղակալ Կարեն Լևոնի Գևորգյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»:

Հայկ Մարությանի հոկտեմբերի 8-ի որոշման մեջ ասվում է․

««Երևանի Րաֆֆու անվան հ.36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Նունե Ֆահեմբերգի Ղազարյանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (08.10.2021թ.–08.10.2026թ.):

«Երևանի Րաֆֆու անվան հ.36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գյուլնարա Մկրտչի Զարգարյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ ասվում է․

««Երևանի Էդ.Բոյաջյանի անվան հ.121 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Գոհար Բորիսի Զաքարյանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 12-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (12.10.2021թ.–12.10.2026թ):

«Երևանի Էդ.Բոյաջյանի անվան հ.121 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Լալա Ջուղաշվիլու Խուդավերդյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»:

(Visited 2 105 times, 1 visits today)