Բաքուն պահանջ է դրել Հայաստանի առաջ․ Ինչ են պահանջում այս անգամ

Նյու Յորքում  Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցման հարցով»։

«Բայրամովը նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբարությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և տեղեկացրել քայլերի մասին, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այդ ուղղությամբ»,

– ասվում է հայտարարության մեջ:

(Visited 408 times, 1 visits today)