Անահիտ Ավանեսյանի նոր հրամանը՝ դպրոցներում կիրառվող կանոնների վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 7-ին նոր հրաման է ստորագրել, որը վերաբերում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական դպրոցներում կիրառվող կանոններին։

Նախկինում գործող դրույթի համաձայն՝ սննդի ընդունումը կազմակերպվում էր դասասենյակում, օգտագործելով անհատական փաթեթավորված, կամ միանվագ օգտագործման պարագաներով սնունդ։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ սեպտեմբերի 16-ից ուժի մեջ մտած հրամանի համաձայն՝ նշված կետը փոփոխվել է։ Այժմ հաստատությունում սննդի կազմակերպման վայրում թույլատրվում է սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։

Բացառություն են մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև այն հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական դասարանների,

որտեղ տարրական կրթական աստիճանում դասարանների թիվը չի գերազանցում չորսը (հերթափոխով՝ սննդի կազմակերպման վայրում միաժամանակ մեկ դասարանի սնունդը կազմակերպելու պայմանով):

Այն դեպքում, երբ տարրական կրթական աստիճանում դասարանների թիվը գերազանցում է չորսը, սննդի տրամադրումը կազմակերպվում է դասարաններում:

Հրամանը արդեն ուժի մեջ է մտել։

Իրավաբան.net

(Visited 138 times, 1 visits today)