Դրանով ամեն ինչ ասված է…
Արցախի հանրային հեռուստատեսությունը Արցախի անկախության օրվա առթիվ առցանց հարցազրույց է անցկացրել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ:
Պատասխանելով Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցերին ՝ Զատուլինը երկար ժամանակ փորձում էր արդարացնել Մոսկվայի քաղաքականությունն Արցախում:
Վերջում լրագրողը հետաքրքրվեց՝ Ռուսաստանը մտածու՞մ է Ստեփանակերտում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին:
«Սա կարող է խնդիրներ առաջացնել Բաքվում, քանի որ մենք պաշտոնապես ճանաչել ենք Ադրբեջանը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում», ասել է Զատուլինը: Դրանով ամեն ինչ ասված է:
(Visited 64 times, 1 visits today)