Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքների ու նոր պաշտոն ստանձնելուն

Դժվար չէ՞ ապրել ու ամեն օր առերեսվել հասարակության ամենատարբեր պիտակավորումների հետ: Ամեն օր լսելով` դավաճան, խաբեբա եւ այլ պիտակներ, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել 44-օրյա պատերազմի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից, ով հետեւյալ բացատրությունը տվեց.

-Ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետեւ հոգուս խորքում գիտեմ, որ չեմ արել այնպիսի մի բան, որի համար պետք է մեղավոր զգամ:

Քանի որ ես գիտեմ,  թե ես ով եմ, ինչ եմ արել, ու բարեբախտաբար հասարակության ծանրակշիռ մեծամասնությունը հասկանում ու աջակցում է ինձ` այդ ամենը ինձ օգնում է  հաղթահարել եմ առկա վիճակը:

Կա եւս մի ստիմուլ, դա մեր բանակի, մեր պետության ապագային միտված երազանքները, նպատակները կյանքի կոչելու ցանկությունն ու ծրագրերն են:

-Պարոն Հովհաննիսյան, համացանցում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Դուք շուտով ՊՆ-ում կրկին պաշտոն եք ստանալու եւ, որ պատահական չէր Ձեր լայվերը սահմանային իրավիճակի վերաբերյալ:

-Ինչ ասես կարող են խոսել, ես չեմ ուզում դրանց անդրադառնալ: Այս պահին ես որեւէ առաջարկ չեմ ստացել: Բայց ես ասել եմ ու նորից կասեմ, որ ես 41 տարեկան եմ եւ կարող եմ շատ երկար դեռ ծառայել: Բայց կոնկրետ նման քայլ այս պահին գոնե չկա:

-Հայաստանո՞ւմ եք մնալու պարոն Հովհաննիսյան:

-Այո, ի գիտություն չարախոսների ես մնալու եմ Հայաստանում` ապրելով ու ծառայելով իմ երկրին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

(Visited 118 times, 1 visits today)