ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի տարածքների վերաբերյալ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում: Խաղաղապահներն ապահովում են նաև քաղաքացիների անվտանգ տեղաշարժը:

Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 3 հա տարածք, 2 կմ ճանապարհ և մեկ շինություն:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք, 659,3 կմ ճամապարհ, 1906 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 767 պայթյունավտանգ առարկա:

(Visited 732 times, 1 visits today)