Ընտրակաշառքի դեպք է բացահայտել. 30․000 են տվել՝ դաշինքներից մեկի օգտին քվերակելու համար

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել,

ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել,

որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դշինքներից մեկի օգտին։

Հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Տղամարդը ձերբակալվել է

(Visited 109 times, 1 visits today)