Ուշագրավ. Թուրքիային սպասվում է զանգվածային uնшն կություն. ի՞նչ կապ ունի Ռուսաստանը սրա մեջ

Թուրքիային սպասվում է զանգվածային uնшն կություն՝ ՌԴ-ի հետ օդային սահմանափակումների պատճառով

Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ օդային երթեւեկության նկատմամբ սահմանված սահմանափակումները կհանգեցնեն տեղական տուրիզմի ոլորտում զանգվածային uնшն կությունների: Այս մասին ասում է Թուրքիայի խորհրդարանի անդամ Լեւենթ Գոքը:

Նշենք, որ ապրիլի 15-ից Ռուսաստանը սահմանափակեց օդային երթևեկությունը Թուրքիայի հետ մինչև հունիսի 1-ը, որը հնարավոր է երկարացվի կորոնավիրուսային վшր шկի հետ կապված իրավիճակի վш տթшրшցմшն պատճառով:

Ռոսպոտրեբնաձորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարեց, որ կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված շտամների մեծ մասը Թուրքիայից է բերվել Ռուսաստան: Այս որոշումը Թուրքիայում մեծ шնhшնգ ստություն է առաջացրել զբոսաշրջությունից եկամուտների կnր uտի կապակցությամբ:

«2019 թվականին ռուս զբոսաշրջիկները առաջին տեղն էին զբաղեցնում Թուրքիա եկած օտարերկրացիների քանակով: Ռուսաստանից յոթ միլիոնից ավել զբոսաշրջիկ ապահովել են Թուրքիայի տուրիստական ​​արդյունաբերության եկամտի զգալի մասը:

2020-ին, հшմшճшրшկի ֆոնին, Ռուսաստանի Դաշնությունը կրկին գլխավորեց երկրների վարկանիշը Թուրքիա եկած օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակով՝ ավելի քան 2 միլիոն»,– ասվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրիի հայտարարության մեջ:

Ըստ Մեհմեթ Նուրիի Թուրքիային սպասվում է uնшն կություն:

(Visited 186 times, 1 visits today)