Ուշագրավ. Բանկերից մեկում պատանդներ են վերցրել

Ապրիլի 16-ին Թբիլիսիում անհայտ անձինք հրազենով ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ եւ այնտեղ պատանդներ վերցրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մասնաճյուղը մայրաքաղաքի Հավալաբարի շրջանում է:

Այն գտնվում է շենքում, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվում: Հանցագործության վայրը շրջապատված Է ոստիկանության կողմից: Ինչպես հայատարարում են ականատեսները, կրակոցներ չեն լսվել։

(Visited 207 times, 1 visits today)