ԲՐԱՎՈ. Նիկոլ Փաշինյանի ջախջախիչ պատասխանը՝ Իլհամ Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարեկցանքի կարիք ունի։

«Ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարրմիններ և այդ ֆոնին նկարվել ու դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը, այստեղ կարծում եմ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում։

Եվ նույնիսկ, կարծում եմ, ոչ թե պետք է ագրեսիվությամբ ու վրեժով, այլ՝ կարեկցանքով լսվել նման պահվածք ցուցաբերող մարդկան նկատմամբ»,-նշեց նա։

Վարչապետը մեջբերեց Ղարաբաղյան հակամարտության առիթով Իգնատ Մամյանի հեղինակած ստեղծագործություններից մեկը․

«Էս էլ մեր պատասխանը՝ Իլհամ Ալիևին․

Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,

Այսպես խղճում են մարդիկ խելացի.

Հոգեհիվանդի մռայլ վանդակից՝

Իրեն հայհոյող խենթ արարածին․․․»։

(Visited 316 times, 1 visits today)