Ով եք դուք արա, յաշիկներով կհելնենք վրեքներդ․ Ու հիմա դուք՝ ժողովուրդդ, ասում եք վե՞րջ… Տեսանյութը դիտեք

Իսկ ում է այսօր պատկանում տեղեկատվությունը, էտ ինֆորմացիան՝ հը՞, ով է լուրերը հայտնում, ով է հեղինակը՝ դարձյալ նրանք, ձեզ թվում է նրանք մերժվել են ու գնացել, ձեզ թվում է նրանք սողացել են իրանց մռայլ դղյակները ու սկսում են ճագարներ ու նպոներ բազմացնել…

Չէ հա՝ սպասում են թե երբ է գալու ցասման պահը, սպասում են թե երբ են ժողովրդին հերթական անգամ հաղթելու, երբ են ժողովրդին ցույց տալու իրենց իրական տեղը, երբ են դարձյալ քարշ տալու փողոցներով ճանապարներ փակելու, սիգնալներ տալու, երբ են դարձյալ ձեր փոխարեն հարցեր լուծելու, երբ են ձեր աչքի առաջ դղյակներ կառուցելու, երբ են ձեր աչքի առաջ միլիարդներ ծախսելու, միլիարդավոր դոլարների հասնող հարսանիքներ կազմակերպելու ու սիգնալներ տալու։

Սիգնալներ որոնք ազդարարելու են ժողովրդի պարտությունը։ Սա ձեր համար տիկնիկային թատրոն չի է, ճակատագրեր են խեղվել ու խեղվում ու ոչ միայն ճակատագրեր, իսկ դուք օր ու գիշեր շարունակվում է ագիտացիան ժողովուրդ՝

տպագիր մանուլ, մարզային ու հանրապետական հեռուստաալիքներ, ռադիոկայաններ, կայքեր, բլոգներ, ֆեյսբուքներ, ֆեյսբուքյան ֆեյքեր, շատ ֆեյքեր, վճարովի ֆեյքեր, ագիտատորներ, ալիգատորներ, օվկիանոսի տարբեր ծայրերում գտնվող մեծ ու մանր մանկլավիկներ, վիկտորինա անցկացնողներ, ախպեր-ընգերներ, քավոր-սանիկներ աջ ու ձախ ձեռքեր, մարմնի այլ հատվածներ…

Կաթիլը թեպետ աննշան կաթիլ է ուժ չունի սակայն անդաթար կաթալով ծակում է քարը…

Բոլորը ծառայում են մեկ նպատակի՝ առաջացնել հասարակության հիասթափությունը…

Այո մենք չպետքե կորցնենք մեր հավատը մենք դեռ պիտի պայքարենք,թալանչիներից ազետելով մեր երկիրը,չպետքե թույլ տանք նախկիների վերադարձը

Շարունակությունը դիտեք տեսանյութում՝

(Visited 3 270 times, 1 visits today)