ԿԵՑՑԵՍ․ Հրանտ Ճաղարյանի պայթեցնող անդրադրաձը այսօրվա իրականությանը

Ֆեյսբուքյան օգտսատեր Հրանտ Ճաղարյանը իր էջում գրել է․

Անտառահատներին արգելվեց փչացնել ու ոչնչացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անտառները։ Անտառահատները Իջևանում քարերով ոստիկաների գլուխներ են փշրում։

Պետությունը նպաստառու հազար մեկ ընտանիքի նվիրել է անասուն եւ անասնակեր։ Իսկ մնացածին հորդորում է մաքուր պահել վաճառվող միսը։ Անասնապահները Կառավարության շենքի դիմաց ցույց են անում։

Փակվեցին անգործության եւ ձրիակերությամբ զբաղվող նախարարություններ։ Նախկին նախարարության աշխատակիցները բողոքում են, որ այլևս սուրճ խմելու չեն գնալու ու դրա համար վարձատրվեն։

Ավելացան բժշկական պետպատվերի քանակը։ Մինչ այս գործող մինչև յոթ տարեկան անվճար բուժօգնությունը, դարձավ մինչև տասնութ տարեկան։ Բժիշկների մի ստվար զանգված դարձավ բողոքավոր։

Հայաստանում մոտավորապես չորս հարյուր կիլոմետր ասֆալտ փռվեց մարզային գյուղերում։ Աբովյան ու Թումանյան փողոցների բնակիչները դժգոհ են, որ այս տարի իրենց փողոցում ասֆալտ չի փռվել։

Որոշ մարդկանց խիստ դիետաի ենթարկեցին։ Որոշ գեներալներին խստիվ արգելվեց տուշոնկան, իսկ որոշ ծծնդատան տնօրեններին արգելվեց նորածիների միս ուտել։ Այդ ամենի շնորհիվ հարստացած մարդիկ եւ իրենց կից հարազատները դարձան իբրև սորոսի դեմ պայքարողներ։

Ժամանակին կոմայգու մշտական հաճախորդներից հարկ վերցնող ու էդ ամեն ինչի վրա աչք փակող մարդիկ այսօր ասում են որ,- Նիկոլը եկավ, իսկ գոմիկները շատացան։

Ութ հարյուր հեկտարը անպիտան հող համարող, Աղդամը իր հայրենիքը չհամարող մարդիկ եւ իրենց կից սապլյակները հայտնաբերեցին, որ Նիկոլը հողերը հանձնելու է Ալիևին։ Նա արդեն լիֆտի մեջ դրա մասին պայմանավորվել է։

Իրենց որդիներին ամեն գնով բանակից ազատած եւ հայրենասիրությունից բարբաջող մարդիկ Նիկոլին անվանում են բանակից փախած։ Ու հենց այն ժամանակ, երբ Նինոլը գնում է մասնակցելու որդու երդման արարողությանը։ Երևանը վերջապես մաքրվեց։ Քաղաք բերվեցին նոր աղբահան մեքենաներ։ Երևանի քաղաքապետին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ։ Կաշառք է վերցրվել չորս աղբատար մեքենա։

Հեղափոխությունից հետո բազմաթիվ արտոնություններ տրվեցին վարորդներին։ 1 ամիս հետո Երևանի փողոցներում քաոսային իրավիճակ էր։ Հայաստանի Հանրապետությունն անցավ բալային համակարգին։ Արդեն զգացվում է երթևեկության փոփոխություն դեպի դրականը։ Վարորդները պահանջում են նախկին քաոսային իրավիճակը։

Կառավարությունը գումարային փոխհատուցում է տրամադրում մարտի մեկի զոհերի եւ տուժածների ընտանիքներին։ Հենց ինքը Մառոզ Մարգոն, Նիկոլից պահանջում է, ոչ ավել ոչ պակաս, իր զոհված որդուն վերադարձնել իրեն։

(Կարող եմ ցուցակը երկար շարունակել։ Բայց լուրջ արդեն նյարդայնացա։)

Ահա գաղջի ու անհանդուրժողականության մթնոլորտի սկզբնաղբյուրը։ Բայց ցավալին գիտեք, թե որն է։ Որ կան մարդիկ, որոնք պատրաստ են մի օր լինել մսավաճառ։ Մի օր դառնալ փայտահատ։ Մյուս օրը բժիշկ։ Ու միշտ էդ մարդիկ ցուցարարների մեջ են։
Այսքանը։

Տեսանյութը դիտեք ստորև․

(Visited 568 times, 1 visits today)