Խայսն արդեն Զինվորի տանն է նա խորհրդատվություններ է իրականացնում՝ մեր վիրավոր զինվորների կարիքները հասկանալու համար

Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթն արդեն Զինվորի տանն է:

Այժմ նա խորհրդատվություններ է իրականացնում՝ մեր վիրավոր զինվորների կարիքները հասկանալու և հնարավորինը շուտ ժամանակակից և հարմարավետ պրոթեզներով ապահովելու համար:

Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում Պրոթեզավորման կենտրոնը ստեղծվել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի աջակցությամբ:

Կենտրոնը հագեցված է լինելու քայլքի գերժամանակակից լաբորատորիայով, եվրոպական լավագույն ընկերությունների արտադրության սարքավորումներով:

Այս ամենի իրականացման գործում անչափ մեծ է նաև Հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի թիմի անդամ Գարիկ Խաչատրյանի ներդրումը:

(Visited 45 times, 1 visits today)