Ինչ ակնկալիքով է եկել հանրահավաքի Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը և ինչ է պատասխանել լրագրողի հարցին…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր կազմակերպված հանրահավաքին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Հարցին, թե ինչ ակնկալիքով է եկել հանրահավաքի, նա պատասխանեց.

«Ապիկար իշխանության հրաժարականի ակնկալիքով»:

Իսկ թե ում է տեսնում որպես իշխանություն, Սարգսյանը նշեց, որ դեռևս ոչ մեկին, բայց Վազգեն Մանուկյանի թեկնածությանը կողմ է: Նա նաև հավելեց, որ իր եղբայր Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իշխանության չի գալու:

Անդրադառնալով հնչող այն տեսակետին, որի մասին հայտարարել է նաև վարչապետը, որ Սարգսյանները Հայաստանում ամենակոռումացված ընտանիքն են, Սաշիկ Սարգսյանը նշեց.

«Ինքը մեզնից կոռումպացված է»: Նա նաև հավելեց, որ իր որդիների նկատմամբ հարուցված քրեական գործերը համարում է քաղաքական հետապնդում:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

(Visited 171 times, 1 visits today)