Այո, ես կկրակեմ. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Քոչարյանի սկանդալային հայտարարության մասին. տեսանյութ

Իշխանությունն օրենքի շրջանակներում պահպանելու է Հայաստանի Հանրապետությունում կարգուկանոնն ու օրինականությունը: Եթե սրա հետ կապված որևիցե մեկն առարկություն ունի, ես պատրաստ եմ իր հետ բանավիճել:

Մնացած մեկնաբանություններն ուղղակի մեկնաբանություններ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով կրակելու վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին:

Հարցին՝ արդյո՞ք ունակ են կրակելու ժողովրդի վրա, Սիմոնյանն ասել է, որ պետք չէ սադրել. «Հիմա եթե հարձակվեն ձեզ վրա ու ուզեն սպանեն, այո, ես կկրակեմ, որպեսզի ձեր կյանքը փրկեմ, հարգելի լրագրող»,-ասել է նա:

(Visited 229 times, 1 visits today)