Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ գրառումը բարեկամուհու պատմածի և հանրահավաքի վերաբերյալ

Ստյոպա Սաֆարյանն իր էջում գրել է. Աղջկաս ընկերուհու մայրիկի հետ երեխաներին տանում ենք պարապմունքի։ Տաքսու վարորդը, կնոջ ներկայությունից հայ հոյանքը մի ձև զսպելով խոսում է ինչ-որ վայրերում փողոցներ փակելու

դրսևորումներից։ Թեման վրդովված շարունակում է մայրիկը, այնուհետև պատմում օրեր առաջ հանրահավաքին վերաբերող մի դետալ․ -Բարեկամուհիս ․․․․ աշխատում է գործարանում։ Աշխատանքի վայրից ավտոբուսով և ցուցակով բերել են Ազատության հրապարակ, ու որ

ամենազարմանալին է, տուն գնալիս էլ ցուցակի մեջ ներկա-բացակա են արել, որ հանկարծ ավելի շուտ չփա խչեն․․․ Համաձայն եմ, պիտի փրկել հայրենիքը․․․ Եւ մե ղավոր են իշխանությունները, որ 2,5 տարվա ընթացքում աշխատավորների իրավունքների պաշտ պանության գործում մեխանիզմներ չձևավորեցին, արհմիությունները

մնացին մե ռած, իսկ վա խի մթնոլորտի կղզյակները դեռ ոչ միայն շարունակում են գոյություն ունենալ, այլ նաև սպա ռնում են ընդլայնվել ողջ հանրապետությունով մեկ, եթե սրա դեմը չառնվի։ Սա էլ հո երեսուն տարվա չառած սպառազ ինություն չէ՞, որ 2,5 տարին քիչ լիներ․․․

(Visited 327 times, 1 visits today)