Նիկոլինը՝ Նիկոլին, բայց Սերժինն էլ՝ Սերժին

Հանրապետական կուսակցության երիտասարդները՝ օրերս Սերժ Սարգսյանի սանիկ դարձած Հայկ Մամիջանյանի գլխավորությամբ, մեկական շիշ օղի են տարել և դրել վարչապետի կեցավայրի դիմաց:

«ՉԻ». Ինչ խոսք, շատ հետաքրքիր և կրեատիվ ակցիա է: Ողջունելի է, որ հանրապետական երիտասարդներն այս ցուրտ եղանակին բարձր հասարակական գիտակցություն են ցուցաբերել և օղին խմելու փոխարեն դարձրել են քաղաքական պայքարի միջոց:

Բայց մյուս կողմից էլ հարցեր են առաջանում: Ճիշտ նույն հարցերը, որոնք կան վերջին երեք տարիներին՝ բա Սերժի ժամանակ ո՞ւր էիք: Թե՞ միայն հիմա դարձաք կրեատիվ և խիզախ: Ձեր կուսակցության ղեկավարի օրոք էլ էն սպիտակ փոշուց տանեիք ու նվիրեիք Սերժ Սարգսյանին: Վրան էլ գրեիք, որ նվեր է եղբոր որդուց՝ Ֆրանկլին Գոնսալեսից:

Իմիջիայլոց, օղու թեման պետք չէ շարաշահել: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը մասնակցում ցանկացած միջոցառման, անգամ՝ ատամնահատիկի, եթե ճաշկերույթի ճաշացանկում սև «Բելուգա» կար:

(Visited 86 times, 1 visits today)