Ռ․ Քոչարյանի Տոյոտա-ի ավտոսրահը պետականացվում է

ԻՆչպես տեղյակ եք, Երևանում գործող Տոյոտայի ավտոսրահը պատկանում է Ռ․ Քոչարյանի ընտանիքին։ Նա այն հիմնադրել է իր նախագահության տարիներին։ Ընդ որում, Տոյոտայի միակ ներկայացուցչությունն է ՀՀ-ում։

Տոյոտայի ճապոնական մայր գործարանի հետ իր ունեցած պայմանագրի համաձայն, Տոյոտան իրավունք չունի այլ կազմակերպության տրամադրել իր մեքենաների վաճառքի լիցենզիա։ Իսկ Ռ․ Քոչարյանի լիցենզիան՝ ֆրանչայզինգը գործում է որպես մոնոպոլիա ՀՀ ամբողջ շուկայում։

Մյուս կողմից, ՀՀ նախկին նախագահը, օգտվելով իր մենաշնորհ դիրքից, և լինելով իշխանության գլուխ, կարողացել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ կնքել բացառիկ պայմաններով երկարաժամկետ պայմանագիր։

Համաձայն այդ պայմանագրի Տոյոտայի Երևանի ավտոսալոնն է լինելու ՀՀ ոստիկանության միակ ավտոմատակարարը առաջիկ ա 25 տարիների ընթացքում։ Այս պայմանագիրը նաև պարտավորեցնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը գնել իրեն անհրաժեշտ մեքենաները Ռ․ Քոչարյանի ավտոոսրահի առաջարկած իբր խելամիտ գնով։

Սույն թվականի հունվարի 19-ի Տնտեսական Մրցակցության Պետական Պաշտպանության Հանձնաժողովի նիստում, որոշում է կայացվել, որ ՀՀ-ում մենաշնորհների բացառման և մրցակցության բարձրացման նպատակով Տոյոտա ավտոսրահը պետք է մասնատվի մի քանի փոքր ընկերությունների, որոնցից 30 տոկոսի մասնաբաժինը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը, 30 տոկոսը կմնա նախկին սեփականատերերին, իսկ մնացած մասը բաց հրապարակային աճուրդով պետք է վաճառվի այլ սեփականատերերի։

Այս քայլով, ստացվում է, որ պետությունը նույնպես մասնակից է լինում այդ ընկերության կառավարմանը։ Այդ ընկերությունը դառնում է մասնավոր — պետական կազմակերպություն։

Տնտեսական Մրցակցության Պետական Պաշտպանության Հանձնաժողովի այս որոշումը պետք է անցնի ԱԺ-ի 2 ընթերցում։ Իսկ ինչպես գիտեք ԱԺ մեծամասնություն է կազմում իմ քայլը խմբակցությունը։ Ամենայն հավանականությամբ այդ որոշումն արդեն ուժի մեջ կմտնի սույն թվականի փետրվար ամսից։

Այս մասին հաղորդում է ՏՊՊՀ պաշտոնական կայքը։

(Visited 528 times, 1 visits today)