Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ Պայթյուն պատերազմում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքերի ժամանակ․Մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։

Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։

(Visited 164 times, 1 visits today)