Ուշագրավ. Վանեցյանը սենսացիոն բացահայտումներ արեց

Երբեք չեմ մտածել, թե կմասնակցեմ քաղաքական գործընթացների, բայց այսօր չեմ ուզում քաղաքական ելույթ ունենալ. ուզում եմ խոսենք ու տանք մի քանի հարցերի պատասխաններ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ինմ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին օրակարգ է բերում կեղծ պնդումներ, որով փորձում է պահել իր իշխանությունը: Նա ասում է, որ հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են բացառապես իշխանության համար: Նման բան չկա, մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի փրկության: Սա զուտ քաղաքական պայքար չէ, սա պայքար է մեր ապագայի համար:

Առաջիկա օրերին, երբ կանցնի այս էյֆորիան, մենք կառերեսվենք դառը իրականության հետ: Մեզ սպասվում են լուրջ խնդիրներ՝ հումանիտար, առողջապահական, տնտեսական, սոցիալական: Արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ 2,5 տարի ձախողել է բոլոր ուղղություններով, կարողանալո՞ւ է լուծել այդ խնդիրները: Իհարկե ոչ:

Ասում են՝ ժողովուրդն ու քաղաքական ուժերը՝ օգտվելով առիթից, որ պարտություն ենք ունեցել, եկել ու պհանջում են մեր հրաժարականը: Ես դեռեւս հունվարին հանդես եմ եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Դրանից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, նույն պահանջով հանդես են եկել: Հոկտեմբերի 8-ին հրավիրել էինք հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրժարականի պահանջով»,-ասաց Վանեցյանը:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի երկու սուտ. «Սուտ համար մեկ, արտաքին լսարանի համար. ասում է՝ եթե հանկրծակի Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը հասնեն իմ հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որ ստորագրվել է, չեղարկվելու է եւ պատերազմը վերսկսելու է: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք:

Մենք ասում ենք՝ այս ստորացուցիչ հայտարարությունը ստորագրած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանգրում: Նա չի կարողանալու որեւէ հայանպաստ կետ բերել եւ նորմալ լուծումներ գտնել: Մենք պատերազմ, իհարկե, չենք ուզում: Պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը իր ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում:

Երկրորդ թեզը ներքին լսարանի համարէ. Ասում է՝ ժողովուրդ, ես որ պարտվել եմ պատերազմը, էդ հեչ, որ էսքան մարդ է զոհվել, դա էլ ոչինչ, բայց եթե ես հանկարծակի գնամ, ինձ փոխարինելու են նախկինները: Դա կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելւ: Ներկան մերժվել է: Մենք ապագան ենք, գալիս ենք նոր դեմքերով, նոր մտքերով եւ նոր տեսլականով»:

Վանեցյանն անդրադարձավ նաեւ նախօրեին ցուցարարներին ուժով բերման ենթարկելու գործողություններին՝ նշելով. «Թե ովքեր էին այդ անհայտ ծագման համազգեստով տղաները, դա մի օր անպայման կպարզենք»:

Նա նաեւ մի պատմություն պատնեց. «Ինչու է Նիկոլ Փաշինյանը ուժ կիրառում խաղաղ ակիա անող ժողովրդի դեմ, որովհետեւ ինքը չի սիրում մեր ժողովրդին, նա քրոնիկ սուտասան է: Կհիշեք երեւի, 2 տարի առաջ Իջեւանում եղան բողոքի ակցիաներ անտռից փայտ կտրողների բողոքի ակցիաները: Ես այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էի, հայտնվեցի այնտեղ: Շատ տրմաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենն Իջեւանում, ցուցարարների մեջ» Շատ պարզ պատճառ կա. Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց մի մեծ զանգված դուրս է եկել փողոց ու բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը՝ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին:

Այ հիմա ես ուզում եմ ասել, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, նա սուտ է ասում, նա ատում է բոլորիդ: Նա սիրում է միայն իրր պաշտոնը եւ իր բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելուն: Այս պատմությունը վկայում է այն մասին, թե ինչու են ոստիկանները բիրտ ուժ կիրառում: Այդքան հեշտ չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին ասել՝ չեմ կարատում քո ապօրինի հրամանները»:

Նա հավելեց, որ առնվազն ինքը, Վալերի Օսիպյանը եւ Միքայել Համբարձումյանը հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը խոչնդտում է իրվապահ համակարգի աշխատանքներին, չի տիրապետում իր պարտականություններին, ապօրինի հրամաններ է տալիս:

«ԱԱԾ վերջին տնօրեն Միքայել համբրձումյանն ասաց, որ իր հրաժարականի պատճառը եղել է Նիկոլ Փաշինյանի հանձարարությունը՝ Վազգեն Մանուկյանի նկտմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելու: Այն, ինչի համար պայքարում էին մարդիկ, եւ ինչի համար բերեցին իշխանության Նիկոլ Փաշինյանին, նա այսօր դա անում է ավելի վատ եւ ավելի խայտառակ ձեւերով»,-ընդգծեց Վանեցյանը:

(Visited 461 times, 1 visits today)