Լիարժեք հրադադար հաստատելու համար կա մեկ իրական ճանապարհ․ Սենոր Հասրաթյան

Լիարժեք հրադադար հաստատելու համար կա մեկ իրական ճանապարհ․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չնայած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին (այս անգամ ԱՄՆ-ի կողմից), այդուհանդերձ միամտություն կլիներ կարծել, որ այն իրականում կմտնի համակարգված գործողության մեջ, քանի որ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների գլխավոր նախաձեռնողն ու թելադրողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան:

Ad by Valueimpression
հակառակորդ
Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը և Բաքվին ստիպել հաշտվել ստեղծված իրողության հետ:

Իսկ դա կարող ենք անել բացառապես մենք՝ մեր ռազմական դիմացկունությամբ ու դիվանագիտական խոհեմությամբ աշխարհին համոզելով, որ այս երկիրն իրավամբ վաստակել է ազատ ու անկախ ապրելու իրավունք և արժանի է հարգանքի:

Ad by Valueimpression
Որքան էլ դժվար, բայց, շնորհիվ մարտադաշտում ամեն օր հերոսացող մեր նվիրյալների, հաստատուն ընթացքով մենք հասնելու ենք այդ վեհ նպատակին, ՀԱՎԱՏԱՑԵՔ»:

(Visited 567 times, 1 visits today)