Հայաստանն ամենաժամանակակից զենքերն է ստանում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Հայաստանը զենք է ստանում արտերկրից։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պաշտպանության նախարարության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ Ալիեւն ասել է․

«Այսօր Հայաստանը զինվում է։ Ամեն օր Հայաստանին ամենաժամանակակից զենքերն են ուղարկում։ Մենք ունենք այդ սպառազինության ցուցակը։ Տվյալներ ունենք բոլոր չվերթների մասին՝ որ քաղաքից է դուրս եկել, երբ է Երեւան հասել»։

(Visited 394 times, 1 visits today)