Իրավիճակը ռազմաճակատում… մանրամասնում է Արծրուն Հովհաննիսյանը

Այսօր առավոտից Արցախում նորից սկսվել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղության թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում գրանցվել է հրետանային հուժկու փոխհրաձգություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից դեպի հյուսիսային կողմ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ։ Բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են։

«Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբլիային և զրահատեխնիկա»,- ասաց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։

(Visited 335 times, 1 visits today)