Հրատապ. Արծրուն Հովհաննիսյանը՝ Պուտինի հրապարակած տվյալների մասին

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հայկական կողմն ունի ավելի քան 2000 զոհ։

«Պա՞րզ չէ հայտարարությունից, որ ընդհանրական թվեր են տրվել։ Եվ չէր կարող կոնկրետ թվեր ասվել Ռուսաստանի նախագահի կողմից։

Միանշանակ, հակառակորդը՝ Ադրբեջանի զինված ուժերն ու տարատեսակ հրոսակախմբերը, որ նրանց հետ դաշնակցած պատերազմ են վարում, ունեն մի քանի անգամ ավելի զոհեր, քան մեր զոհերն են։

Դա քննարկումից դուրս է և բացարձակ ճշմարտություն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

(Visited 4 860 times, 1 visits today)