Մերոնք զինվորական խաղ են խաղացել՝ «ծիտիկ-ծիտիկ մոտ արի, քեզ տամ կորեկ ու գարի» մոտիվներով. Կոռնիձորի Արո

Ադրբեջանական կողմը հռթիռներով աշխատում է դիպուկահարի կարգավիճակով, տեխնիկական զինվածության առումով, իհարկե, անհավասար մարտեր են։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ով այս օրերին Արցախի հյուսիս արևելյան հատվածում է։

«Թշնամին օգտագործում է հրթիռահրետանային խոցումային, մինամյոտային, արկակոծումային զենքեր, կասետային ռումբերը իր համար դարձել են շարքային գնդակներ, իսկ դրանք արգելված զենքեր են։ Մեր վիրավորները հիմնականում հենց կասետային ռումբերից են, որը հայր, որդի, մայր կամ էլեկտրոցանց չի հարցնում, խոցում է ինչ պատահի, լավ տղա ես՝ պաշտպանվի, բայց դրանից պաշտպանվելն էլ հեշտ գործ չէ, որովհետև կարող է ընկնել այն ծակի մեջ, որտեղ թաքնված է մարդը։

Դրան գումարած ԱԹՍ-ները, որոնք ուղեցույց են, էկրան են և ամեն ինֆորմացիա հաղորդում են։ Հակառակոդի առավելությունն, իհարկե, գերառավելություն է, սակայն օգտագործած պոտենցիալի հասցրած վնասը 0.1 տոկոսն է այն վնասի, որ կարող են հասցնել այն զինատեսակները, որ նա կիրառում է։ Խոսքը թե մարդկային, ֆիզիկական պոտենցիալի ոչնչացման մասին է, թե տեխնիկայի, թե ենթակառուցվածքներին ու ռազմական շինություններին հասցված վնասի առումով։ Կարող ենք ասել, որ ունենք հակառակորդ, որը լավ զինված է ու կարողանում է լավ «կնոպկա» սեղմել, բայց չունենք հակառակորդ, որը կարող է «կնոպկա» սեղմել ու հաղթական արշավ սկսել»։

Ինչ վերաբերում է մեզ, ապա վստահեցնում եմ, որ մեր ունեցած պոտենցիալը մենք առավելագույնս օգտագործում ենք. «Հիմա կարող է դու այֆոնով ես լավ աշխատում, իսկ ես լարային կապով, բայց ես իմ ունեցած լարային կապի ողջ հնարավորությունը կարող եմ օգտագործել ու նրբություններին տիրապետել, հետևաբար, մենք մեր ձեռքի տակ եղած ամեն հնարավորությունը օգտագործում ենք հակառակորդին վնասելու համար։

Դրոնների հետ մի քիչ ավելի բարդ է խնդիրը, որովհետև դրանց որսացող սարքեր կարծես թե չունենք, խոսքս խփող սարքերի մասին է, բայց եղել են դեպքեր, որ դրանք խոցվել են անգամ սովորական ավտոմատով։ Ակնհայտ է, որ իրենք օգտագործում են իրենց ունեցած տեխնիկան մարդկային ֆիզիկական գոյությունը ոչնչացնելու համար հիմա, մեր պայքարը երբեմն հենց տեխնիկայի դեմ է»։

Անդրադառնալով երեկ Խուդաֆերինի ջրամբարի մոտ տեղի ունեցած գործողություներին՝ նա նշեց. «Մեզ համար երևութները նորմալ են, հակառակորդը միշտ էլ ուզում է իրենը ցույց տալ, բայց զինված ուժերը քաշում է հակառակորդի ատամները։ Ինչ վերաբերում է Իշխանաձորին, շատ տեղեկացված չեմ այդ գործողությունից, սակայն այդ հատվածում հաղթական պրոցեսներ են, մերոնք զինվորական խաղ են խաղացել՝ «ծիտիկ-ծիտիկ մոտ արի, քեզ տամ կորեկ ու գարի» մոտիվներով, ներքաշել են նրանց կատլավան, իսկ կատլավանում արդեն ասեն՝ «вас не мать родила, а праститутка, дорогие азери»:

Անդրադառնալով վիրավոր լինելու հարցին, նա պատասխանեց. «Էլ ինչ տղամարդ, որ այս օրերին վիրավոր չլինի, բայց լուրջ բան չկա, ամեն բան լավ է»։

(Visited 2 753 times, 1 visits today)