Լևոն Շիրինյանի հզոր գրառումը ոգևորում է ամեն մի հայի

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ թվում է, Էրդողանի` իր վասալի և բանդիտ-վարձկանների միջոցով կազմակերպած Արևելյան արշավանքը՝ պանթյուրքիստական իդեալի իրականացման նպատակով, հանդիպելով Հայոց Արևելաց կողմանց գրանիտե ապառաժին, հօդս է ցնդում առմիշտ:

Հայոց Լեռնաստանի գահավեժ ու հպարտ լեռներից թուրք ասկյարի փախուստը ոսոխի տևական նահանջն է լինելու այնպես, ինչպիսին եղավ Վիեննայի պատերի տակից օսմանյան հորդաների 1683-ի անընդմեջ գլխապատառ նահանջ-քայքայումը:

Հ . Գ. Ի դեպ, Վիեննան պաշտպանող Լեհաստանի թագավոր Սոբեսկու ամենամարտունակ զորքի կենտրոնը զբաղեցնում էր հարվածային Հայկական զորագունդը»:

(Visited 2 096 times, 1 visits today)