Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևին

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն անհիմն ու աբսուրդային է անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով Ռուսաստանի մեծահարուստ հայերին մեղադրել էր օդանավով Հայաստան զենք ուղարկելու մեջ: Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ն:

Կարապետյանը նշել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչեր է արել:

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքն անհիմն է և աբսուրդային, դա ֆեյք-նյուզ է: Անհանգստացնող է այն, որ նման հայտարարություն արվում է այդքան բաձր մակարդակով:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչեր եմ արել: Ես դա արել եմ ինչպես խոսքերով, այնպես էլ՝ գործերով»,-ասել է գործարարը:

Նա հավելել է, որ եղել է նրանց թվում, ովքեր սոցիալական օբյեկտներ են կառուցել տարածաշրջանում։

«Ի դեպ, այդ մենք էինք կառուցում այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը` միևնույն ժամանակ չխնայելով խաղաղ բնակչությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնորդությամբ», – ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը։

(Visited 3 810 times, 1 visits today)