Ես ճանաչում եմ Արցախի անկախությունը. Զատուլին

«Ես ճանաչում եմ Արցախի անկախությունը։ Արցախի հայ ժողովուրդը ինքնորոշվել է վաղուց։ Եթե նրանք «օկուպացրել» են այդ հողերը, ապա դա տեղի է ունեցել հազարավոր տարիներ առաջ։

Այնտեղ նույնիսկ կան 7-րդ և 8-րդ դարի հայկական եկեղեցիներ։ Մեզ համար անընդունելի և անթույլատրելի են Ալիևի վերջնագրերը` Լեռնային Ղարաբաղից հայկակական զորքերի դուրսբերման վերաբերյալ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի կատարում Մոսկովյան հրադադարի արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունը և չի ցանկանում հրադադարի վերահսկման համար ռազմական դիտորդներ տեսնել Ղարաբաղում։

Ադրբեջանը չպետք է օգտվի ռազմական ագրեսիայի արդյունքներից». ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին

(Visited 2 745 times, 1 visits today)