«Խոսք չեմ գտնում… բա ի՞նչ եղավ ձեզ հետ, տղե՛րք, որ հանկարծ հակառակ կողմի խրամատներում հայտնվեցիք». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսք չեմ գտնում… Ուրեմն՝ ութ տարի առաջ, երբ մենք ապամոնտաժում էինք Մաշտոցի պուրակը զավթած առևտրային կրպակները, մեր այսօրվա «իշխանավորները» սուսիկ-փուսիկ «երկրպագում էին» մեզ։ Այս լուսանկարում կարող եք տեսնել և այսօրվա ԱԽՔ-ին, և՛ ԿԳՄ նախարարին…

Բա ի՞նչ եղավ ձեզ հետ, տղե՛րք, որ հանկարծ հակառակ կողմի խրամատներում հայտնվեցիք։ Ե՞րբ էիք անկեղծ ու իսկական՝ 2012-ի՞ն, պաշտպանելով հանրային սեփականությունը գողերից, թե՞ 2020-ին՝ պաշտպանելով գողերի գողոնը հանրությունից…»:

(Visited 1 068 times, 1 visits today)