Կալանավորված դատավորն առնչություն ունի Արթուր Վանեցյանի հետ․ Մանրամասներ

Այսօր հայտնի դարձավ, որ Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։

Ասում են՝ Գևորգ Նարինյանը Հանրային հեռուստատեսության նախկին հաղորդավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսնակ Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է: Համաձայն շրջանառվող լուրերի, նա առնչություն ունի Արթուր Վանեցյանի հետ և վաղուց հայտնվել է իշխանությունների թիրախում:

Ասում են նաև, որ Սնանկության դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդումն ուղղակիորեն առնչվում է Վանեցյանի քաղաքական և տեղեկատվական ակտիվության հետ։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:

ԱՂԲՅՈՒՐ՝

(Visited 1 869 times, 1 visits today)