Արմեն Հովհաննիսյանի դիպուկ անդրադարձը Կոտայքի մարզի նախկին մարզպետ՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին

Կարապետ Գուլոյանի օգնական՝ Հերմինե Ադամյանը նեղվում է Ռոմանոս Պետրոսյանի հայրենանվեր ու հայանպաստ գործունեությունից ու հաջողություններից կամ ինչպես է պրիվետ ռոբականը աբիժնիկ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ.

Հեղափոխությունից հետո, առաջին եւ վերջին անգամ անդրադառնում եմ Կոտայքի մարզի նախկին մարզպետ՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին, ով նաեւ համատեղության կարգով համակարգում էր մարզի կարթական ոլորտը.

Նախ ընդգծեմ, որ տիկնոջը ես ճանաչում եմ շա՜տ վաղուց, երբ դեռ Գեղաշենի իմ հարազատ դպրոցում վերջինս ինձ պատմության առարկա էր դասավանդում. Ասեմ՝ կյանքի տարիները նրան շատ են փոխել, փոխել են բնավորության գծերը, գուցե՝ նրան այդքան փոխեց կարիերան եւ ինչու չէ նաեւ փողը.դպրոցից հետո վերջինիս հետ առընչություն ունեցել եմ, երբ, որպես լրագրող աշխատում էի Աբովյան թի վի ում, որն հետագայում, վերանվանվեց Կոտայք թի վի, հայտնի իրադարձություններից հետո,

երբ նախկին Հայաստանի իշխանությունների գործելաոճին համապատասխան, այն անցավ ԲՀԿ առաջնորդին, ինչեւէ… Այդ ժամանակ, որպես Կոտայքի մարզպետի օգնական տիկինը փոխված էր, փոխված էր այն աստիճան, որ բոլորին չգիտես ինչու վերեւից էր նայում…

Նրան էլի չէի անդրադառնա, եթե չտեսնեի վերջինիս էժանագին եւ աբիժնիկի տպավորություն թողնող գրառումները Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետորսյանի մասին.Թե ինչու է Ադամյան Հերմինեն այդպես հուսալքված կարծում եմ հասկանալի է բոլորիս, որը ստորեւ կմանրամասնեմ.

Հերմինեն Ադամյան աշխատելով, որպես կրթական ոլորտը համակարգող անձ ի՞նչ է արել այդ ընթացքում մարզի դպրոցների, մշակույթի զարգացման համար, եթե կարող է, թող բերի օրինակ։Կարծում եմ չի կարող, քանի որ նախկին իշխանությունները, բոլորը փող էին սիրում, որից էն կողմ ոչինչ չէին տեսնում։Ասում են նաեւ, որ տիկինը նախկիններին հարիր ոճով, ոչ միայն շարժվում էր խծբ, այլ նաեւ մաղարիչ գաղափարախոսությամբ.

Իշխանափոխությունից անմիջապես հետո, հատկապես Ռոմանոս Պետրոսյանի մարզպետ նշանակվելուց հետո, Գուլոյանի օգնականը այդ փաստը բավականին ծանր տարավ ու մինչ այժմ էլ չի կարողանում ոչ միայն ուշքի գալ, այլ նաեւ մարսել, իսկ թե ինչու՞, կարծում եմ հատուկ մեկնբանման կարիք չունի՝ զրկվեց յուղոտ պատառներից.))

Ու հիմա տիկինը, ով չարությամբ է լցված աշխարհի, նոր իշխանությունների ու հատկապես Ռոմանոս Պետրոսյանի նկատմամբ, կարելի է ընդհամենը փաստերով հիշացնել, որ 2018 թվականի հունիսի մեկից հետո մարզը ոչ միայն ծաղկում է, այլ նաեւ սրընթաց զարգացում է ապրել իր համար այդքան շատ սիրելի, յուղոտ կրթական ոլորտը.

Սիրելի հայրենակիցներ, սիրելի կոտյաքցիներ, ընդծեմ, որ միայն այս տարի Կոտայքի մարզային ենթակայության ավելի քան 90 դպրոցներում կիրականացվեն 437 միլիոն դրամի կապիտալ, եւ շենքային պայմանների հիմնանորոգման տարատեսակ աշխատանքներ.

Միայն Աբովյանի 10 -րդ դպրոցին, որը մարզում իր մասշատաբներով առաջինն է, հատկացվելու է 160 միլիոն դրամ, մի շարք աշխատանքների համար, ինչու առանձնացրեցի հենց Աբովյանի 10 դպրոցը, քանի որ սույն անձնավորությունը ժամանակին այդ կրթօջախում կառավարման խորհրդի անդամ էր եւ այդ ընթացքում հետընթաց էր, որ գրանցվում էր.

Օրինակներ շատ կան, որոնք կարող եմ բերել, բայց էլ չեմ շարունակի՝ ցանկը ընդգրկուն է, որից Գուլոյանի օգնականը միմիայն ընկնելու է ջղաձգումների մեջ.

Դրա համար, նախկին իշխանությունների, նախկին քաղաքական գործիքներից մեկին, ով միմիայն տենչում է քոչարյանի, սերժի ու նաեւ իր քաղաքական հովանավորյալ Գագիկ Ծառուկյանի շռնդալից վերադարձին իշխանության, խորհուրդ եմ տալիս ոտք չմեկնել, չհամեմատվել Ռոմանոս Պետրոսյանի հետ, քաղաքական, հայրենասիրական, եւ այլ ուղղություններով։

Տիկինը պիտի հասկանա, որ ինչքան շատ չարախոսի, այնքան իր հեղինակազրկված հեղինակությունը գլորվելու է անդունդը։

Որպես իրեն ճանաչող անձ հորդում եմ, որ ժամանակ առ ժամանակ գոնե իրեն չեզոք պահի, կամ որպես արդադրության ջատագով, ինչպես ինքն է ներկայանում մեկ մեկ էլ իրենց նախկին իշժանությանը քննադատի, հիշի Աբովյանի քաղաքապետարանում աշխատած ժամանակաշրջանում կրկին ըստ խոսակցությունների իր ու իր վերադասի ապօրինությունների մասին.

Ու նաեւ գնա ներկա իշխանությունների համար եկեղեցում մոմ վառի, որ իրեն հատուկ ուշադրության չեն անդրադարձնում, որից միայն տուժելու էր ինքը.

Հ.Գ. Նկարի միջի տունն էլ ասում են իրենն է, որը հարց է առաջացնում է, ինչ միջոցներով է գնել այդ տունը՝ մաքուր, անբասիր պաշտոնյան, ով միայն չոր աշխատավարձի վրա է նստած եղել.

(Visited 1 212 times, 1 visits today)