«Ես հրաժարական եմ տալիս. Կներեք ինձ»

Հիմա, երբ արդեն ամեն բան հանդարտվել է, ժամանակն է խոստովանելու,

Հուլիսի 4-ին լրացավ մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանի 90 -ամյակը։ Կրկնում եմ՝ 90-ամյակը;

Թե ով է Ֆրուզիկը հայ ժողովրդի համար ու ինչ արժեք է նա ներկայացնում, թերևս, հայտնի է յուրաքանչյուրիս․․․ Մհեր Մկրտչյանն այն հզվագյուտ մարդկանցից էր ու սիրում էին անխտիր բոլորը:

Ինչպես արդեն հայտնի է, համացանցում ավելի մեծ տեղ տրվեց այդ օրվան, քան հեռուստաընկերություններում: Հանրայինով ցուցադրվեց ինչ-որ հին ու կարճ ֆիլմ նվիրված Ֆրունզին, և միքանիս ն էլ ուղղակի երկու խոսքով հիշատակեցին․․․

Այդ օրը, կարել էր առավոտից մինչ ուշ գիշեր նվիրել Ֆրունզին ու ցուցադրել հին և նոր ֆիլմեր՝ նրան նվիրված:

Իսկ ինչ արվեց պետական մակարդակով։ Բարեբախտաբար Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում, ինչը նախկին իշխանությունների խայտառակություններից մեկն էր:

Այսօրվա իշխանությունը, սակայն, այդ առումով այդքան էլ աչքի չընկավ։ Որքան հիշում եմ, մենք ունենք ԿԳՄՍ-ի նախարարություն․: Տպավորություն էր, թե այդ մարդիկ նույն օրն իմացան, որ Ֆրունզի 90-ամյակն է լրանում, ու ոչ մի դիտարժան բան չկազմակերպեցին:

Եթե ես լինեի Արայիկ Հարությունյանի տեղը, ապա հոջորդ օրն իսկ հետևյալ հայտարարությամբ հանդես կգայի․․․ «Ես հրաժարական եմ տալիս։ Կներեք ինձ։ Ժամանակն է խոստովանելու»:

Այո, պետք է խոստովանեք, որ 100-ից ընդմանեը 15 տոկոսի մակարդակով հիշեցիք մեծն դերասանին, խոստովանեք, ընդունեք Ձեր մեղքն ու լքեք զբաղեցրած պատվավոր պաշտոնը․․․ Ու լավ հիշեք;

Առանց Ֆրունզի պես մարդկանց, մենք չունենք մշակույթ։ Հուսամ, որ մշակույթը դեռևս դուրդ չի եկել Լիլիթ Մակունցի միջից, ով ասում էր թե մշակույթն իր մեջ է:

Նշեմ, որ կոնկրետ Փաշինյանի դեմ ոչ մի բացասական տրամադրվածություն չկա, թեպետ իրենիցել եմ նեղացած։ Հույս ունեմ, որ խոսքս չի քաղաքականացվի:

Ու ինչպես ասում էր Ֆրունզը՝ «Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել: Կիսատ բաներ չեմ սիրում» ։ Լավ կլիներ, որ նրա 90-ամյակը այսպես կիսատ չնշվեր․․

(Visited 11 128 times, 1 visits today)