ՆՈՐ Փոփոխությունները` երկարաձգված արտակարգ դրության պայմաններում

Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարված եւ մինչեւ մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչեւ հունիսի 13-ը ժամը 17:00-ը: Ստորեւ ներկայացնում ենք կառավարության որոշման նախագիծը.

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաեւ` վարակ) հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

-հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռեւս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-նառողջացած, 47-ը մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը եւ վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

 

-հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համարվտանգելով սահմանադրական կարգի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը եւ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

(Visited 1 485 times, 1 visits today)