Կրшկոցներ Առինջ գյուղում. անհայտ զինшտեսшկից կրшկել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի… Մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:

Գյուղ է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում,այս մասին հայտնում է Shamshyan.cm-ը

Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություն:

(Visited 3 263 times, 1 visits today)