ԱԻՆ․ Հայստանում ուժեղ երկրաշա՞րժ է գրանցվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Այսօր՝ համացանցում, լուրեր են տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի զգացվածության վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, և զգացվել է ՀՀ տարածքում՝

Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։ Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»:

(Visited 7 962 times, 1 visits today)