Արա՛, որտեղի՞ց ձեզ էդքան ինքնավստահություն. Տեր աստված, ախր որտեղի՞ց էս բարձր սարերում էսքան դեբիլ

ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ՁԵԶ

Դեռևս վաղ դեռահասության շրջանից ես տածում եմ մի անեզր, մի անծայրածիր չափսերի զզվանք ցանկացած տեսակի դավադրապաշտության նկատմամբ։ Պայմանական բնազդով ես փսխում եմ ամեն անգամ, երբ առնչվում եմ դավադրապաշտների հետ։ Անկախ նրանց տարիքից, ազգությունից, սեռից և առողջական վիճակից՝ ատելով ատում եմ մարդկային այդ տեսակը։ Ու պնդում եմ, որ դրանք պարազիտներ են՝ միաբջիջ, անուղեղ, բայց սուպեր-վնասակար միկրոբներ։

Դավադրապաշտության հետևորդների պատճառով արդեն բազմաթիվ անգամներ աշխարհում տեղի են ունեցել սարսափազդու պատերազմներ, ցեղասպանություններ, ահաբեկչություններ, զանգվածային սպանություններ և այլն։ Որովհետև միշտ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի էշ գզող, ինչ-որ մի անասուն կապիկ, մի պորտաբույծ տխմար հավատացած է լինում, որ իր բոլոր պրոբլեմների, իր բոլոր անհաջողությունների պատճառը ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է՝ իրագործվող իր ու իր սուրբ բալիկների նկատմամբ։ Դավադրություն, որի հեղինակը կա՛մ հրեան է, կա՛մ սևամորթն է, կա՛մ մասոնն է, կա՛մ գեյերն են, կա՛մ կանայք են, կա՛մ Սորոսն է, կա՛մ Ռոթշիլդն է, կա՛մ Բիլլ Գեյթսն է կա՛մ․․․կամ հայերն են։

Քոռանամ ես, նույն այդ երիտթուրքերը, երբ կոտորում էին մեր նախնիներին՝ անում էին դա լիովին համոզված, որ վերացնում են Թուրքիայի բարգավաճումն արգելակող գլխավոր դավադիր ուժին։ Ճիշտ նույնը կրկնեցին նացիստները։ Կատարելապես նույնը վերարտադրում են նեոնացիները, երբ Սամարայում դանակահարում են դպրոցից տուն վերադարձող 8 տարեկան տաջիկ աղջկան՝ վտսահ լինելով, որ նա սլավոնների դեմ տարվող դավադիր պատերազմի զինվորն է։

Քանի-քանի մոլագար գիտի պատմությունը, ովքեր տարիներ շարունակ սնվելով դավադրության ամենատափակ տեսություններով՝ ի վերջո խլել են տասնյակ մարդկային կյանքեր։ Է՜խ, հազարավոր են այդպիսիները․․․

Որովհետև թեփ են։
Որովհետև չունեն ինտելեկտ։ Ինֆորմացիան ընկալելու, տեղաբաշխելու, այնուհետև ռացիոնալ մշակելու հատկությունից զուրկ են ի սպառ։ Առաջնորդվում են այծի տրամաբանությամբ՝ այն ամենն ինչ անծանոթ է ինձ ու ծամելիք չէ՝ հաստատ ձգտում է ինձ սպանել։ Վերջացավ։ Այս բարդ աշխարհի ու շատ մեծ խորություն ունեցող գործընթացների մասին նրանք ունեն 5 տարեկանին հատուկ պրիմիտիվագույն պատկերացումներ ու չակերտավոր վերծանումներ։

Բացի իրենց նախշուն բալիկների ծնունդ-կնունք-հարսանիքներից, մնացած բոլոր դեպքերում առկա են ինչ-ինչ կուլիսային կազմակերպիչներ՝ չար ու նենգ ուժեր, որոնց նպատակն է պղծել, այլափոխել, այլասեռել, վերացնել ու կործանել իրենց ու իրենց հրեշտակ բալեքի գրեթե կատարյալ գոյությունը։ Օօօ՜․․․էլ ո՞վ կդիմանար։

Արա՛, որտեղի՞ց ձեզ էդքան ինքնավստահություն։ Խի՞ ա ձեզ միշտ թվում, թե դուք ձեր էդ խրյուշովկեքում փռված, ձեր էդ յուղոտ մազերով էդքաաա՜ն կարևոր եք, էդքաաա՜ն էական եք, որ ասենք Մեծ Բրիտանիայի ողջ էլիտան անգամ տոն օրերին երազում է վնասել ձեզ։ Հիվա՞նդ եք, չեմ հասկանում։ Պարանոյիկ եք՝ գնացեք բուժվեք, յոբանի յա վռոտ, ներվերս արդեն չի հերիքում։

Մե՛նք, մե՛նք, մե՛նք, մե՛զ, մե՛զ, մե՛զ, մեր երեխաներին, մեր ապագան․․․աաաաաաաա․․․կոխել եք, չեք հանում, արա։

ԴՈՒՔ ՈՉ ՄԵԿԻ ԽԵՌԻՆ ՉԵՔ!!!
Կրկնում եմ՝ Ո՛Չ․․․ՄԵ՛․․․ԿԻ՛

Բիլլ Գեյթսին ու Ռոթշիլդին բացարձակապես ոչինչ չի տա ո՛չ ձեզ վերացնելը, ո՛չ ձեր երեխաներին պղծելը, ո՛չ ձեր թոքաբորբը, ո՛չ ձեր դեբիլ գանգերում չիպ խցկելը, այ եզեր, թարգե՛ք խնդրում եմ էդ քաքին հավատալն ու էդ քաքը տարածելը։ Արդեն չեմ դիմանում։ Սա արդեն անտանելի է։

Լրատվամիջոցներ, դուք նույնպես սրիկա եք։ Էրկու ռուբլի ավել աշխատելու համար տպում եք ամենավերջին խևի դուրս տվածը, հարցազրույց եք վերցնում ցանկացած մակակայից, ում լսելուց հետո հազարավոր դեգեներատներ դիմակ-միմակ շպրտում են ու սկսում ինադու զասվել, փռշտալ իրար վրա, միայն թե ապացուցեն, որ Կովիդ 19-ը Արսեն Թորոսյանի նոր ստարտափն է, այլ ոչ թե իրական հիվանդություն։ Վա՜յ, մամա ջան։ Ասում ա՝ 120 հազար են առաջարկում, որ մահվան պատճառը Կորոնան գրանցեն։
Վա՜յ պիզդեեե՜ց․․․Վայ, աշխարհիս բոլոր հողերը ձեր գլխին, հաաա՜․․․

Տեր աստված, ախր որտեղի՞ց էս բարձր սարերում էսքան դեբիլ։ Հը՞։ Չեմ հասկանում՝ արդյո՞ք վարակվում են իրարից։ Հա հաստատ։ Արդեն մի տեսակ վստահ եմ, որ խելքից էշանալը նույնպես համավարակ է։ Ուստի՝ պատրաստ եմ ողջագուրվել ցանկացած դալբայոբի հետ, ապացուցելու համար, որ դալբայոբությունը փոխանցվում է գուրգուրանքով։ Եկե՛ք ես ձեզ գուրգուրեմ

Հե՛սա․․․հեսա համարս գրեմ։

(Visited 136 times, 1 visits today)