«Վանի սիսեռապուրի» պատրաստման եղանակն ու բուժիչ նշանակությունը

Անհրաժեշտ բաղադրիչները

Նախապես 8-10 ժամ ջրում պահած սիսեռ՝ 250գ, գառան միս՝ 300գ, գլուխ սոխ՝ 120գ, լոլիկ՝ 150գ, մարվանդակի ճաղ(քարաուզ)՝ 40գ, կանաչ ոլոռ՝ 50գ, հալած յուղ կամ բուսական յուղ՝ 120գ, գազար՝ 40գ, գետնախնձոր(կամ կարտոֆիլ)՝ 100գ, թարմ քաղցր բիբար՝ 40գ, սև սալորի չիր՝ 20գ, կարմիր և սև պղպեղ, աղ, թարմ կամ չոր ծոթրին(ծիթրոն), համեմ, սամիթ, ալյուր՝ 40գ:

Պատրաստման եղանակը

Գառի միսը լավ խաշել, ապա հանել և դնել մի կողմ: Եռացող արգանակի մեջ լցնել թրջաց սիսեռը և թողնել մինչև եփելը: Այնուհետև ավելացնել լվացած և կտրտած գազարը, մարվանդակի ճաղը, գետնախնձորը(կամ կարտոֆիլը),  թարմ քաղցր բիբարը, սև սալորի չիրը(վերջինս կարելի է փոխարինել մանր կտրտած 25գ սերկևիլով): Գետնախնձորի(կամ կարտոֆիլի) եփելուց հետո լցնել աղը, կարմիր և սև պղպեղը, ալրախյուսը: Այնուհետև գլուխ սոխով և կեղևահան արած, կտրտած լոլիկով պատրաստել սոխեռած, լցնել ապուրի մեջ, ավելացնել գառի միսը և կանաչ ոլոռը:
Մատուցելիս ավելացնել մանր կտրտած կանաչին:

Բուժիչ նշանակությունը

Նպաստում է արյան ճնշման կարգավորմանը, պարբերական գլխացավերի անցկացմանը, օգտակար է սրտային հիվանդությունների դեպքում:

«Հայկական խոհանոցի բուժիչ նշանակություն ունեցող մի շարք ուտեստների բաղադրատոմսեր». Սերգեյ Հունանյան

http://med.tert.am

(Visited 142 times, 1 visits today)