Ջալալ Հարությունյանի առաջին խիստ զգուշացումը. անսպասելի հայտարարություն Արցախից

ԱՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ներքևում.

Սիրելի հայրենակիցներ.

Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, մի քանի հասարակական ու քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է:

Արցախի զինված ուժերի հրամանատարությունն, իր խորը մտահոգությունը հայտնելով ընդգծված դրսևորումների շուրջ, կրկին անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն է՝ ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունն և ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը ու դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել մեր պետականության հզորացման ու ամրապնդման համար:

Հավաստիացնում ենք, որ զինված ուժերը հանդիսանալով մեր ժողովրդի համահավաքությունն և միասնականությունը խորհրդանշող բացարձակ արժեք, երբեք չի ունեցել ու չունի որևիցէ քաղաքական երանգ կամ կողմնորոշում: Այն, ինչպես միշտ, եղել և կմնա մեր ազգային իղձերի և նպատակների իրագործման առաջնագծում ու միայն ու միայն կառաջնորդվի Հայրենիքը արտաքին թշնամուց պաշտպանելու սրբազան առաքելությամբ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բարձր գնահատելով մեր հանրապետության ներքաղաքական կյանքում տեղ գտնող համապետական կարևորության միջոցառումների, այդ թվում՝ Նույնպես առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրությունների դերն և նշանակությունը, իր կոչն է ուղղում մեր երկրում գործող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին ու հորդորում ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը ներգրավել քաղաքական զարգացումներում:

ՀԳ. Կարող ենք փաստել, որ Ջալալ Հարությունյանի՝ ԱՀ ՊԲ հրամանատար նշանակվելուց այնուհետև սա առաջին կոպիտ հայտարարությունն է, որ անում է Արցախի բանակը: Կարելի է համարել, որ սա Ջալալ Հարությունյանի նախազգուշացումն է քաղաքական գործիչներին, որ բանակը քաղաքականությամբ չի զբաղվելու: Նկատենք, որ մինչ այս պահը, Պաշտպանական գերատեսչությունը այդպիսի հայտարություններ չէր անում:

(Visited 22 616 times, 1 visits today)