ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատահական համարներ հավաքելով քաղաքացիներին զանգահարելուն, որը ուղիղ միացմամբ հեռարձակում էր «Արմնյուզ» ՀԸ-ն։
«Արմնյուզ»-ով կոմեդիա է ցուցադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»․․․Նայեք, բայց չվատանաք» ,
— գրել է Պետրոսյանը։
Ավելի ուշ Պետրոսյանի սույն գրառմանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ հարկավոր է քննարկել Պետրոսյանի հոգեբանական սրացման պատճառները։«Կարծում եմ մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի»
հոգեբանական սրացման պատճառները, արդյոք այս սրացումը կապված է կառանտյայի հետ, թե տարիներ շարունակվող ծաղրի հետևանքով հոգեբանական պոռթկում է:Խոստանում եմ հրապարակավ պարզել»,
— գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում զանգահարում էր պատահական համարների և զրուցում քաղաքացիների հետ։