Վերջապես․ հայտնի համաճարակաբանի հրաշալի կանխատեսումը

«Տաք եղանակն ազդում է միկրոբների կենսունակության վրա, առհասարակ Հայաստանի բնությունը, կլիման շատ հետաքրքիր է, ունենք երկու անցումներ, երբ դրսի միջավայրում տեղի է ունենում մաքրում․․․

Առաջինը՝ ձյունառատ և ցուրտ ձմեռը, չնայած միայն ցուրտը միկրոբներին չի սպանում, ձյունառատ ձմեռն է մաքրում դրանց: Երկրորդը՝ շոգ և արևոտ  ամառը, արևի ճառագայթները սպանում են միկրոբները»,-  այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը՝ անդրադառնալով վիրուսների վրա եղանակային պայմանների ազդեցությանը․․․

Նրա հավաստմամբ՝ որքան եղանակը տաքանում է, այնքան դրսում եղած միկրոբները ոչնչանում են, սակայն սա չի նշանակում, որ առաջիկայում լավ եղանակի պայմաններում կորոնավիրուսով վարակվածներ այլևս չեն լինելու․․․

«Եթե, օրինակ, հիմա հինգ աստիճանով եղանակը տաքանա, ապա դա դեռևս չի նշանակում, որ այն կանխարգելելու է կորոնավիրուսի տարածումը: Ամբողջ ձմռանը մարդիկ տանն են, փակված, գարնան բացվելուն պես նրանք դուրս են գալիս, քայլում են, այս առումով է դրական ազդեցություն տեղի ունենում»,- շեշտեց նա․․․

Դիտարկմանը՝ չնայած Աֆրիկայում շոգ է, բայց այնտեղ էլ վիրուս կա, Վլադիմիր Դավիդյանցը նկատեց՝ Աֆիկայում էլ մարդիկ փռշտում են, մոծակներ կան, և անհնար է, որ վիրուս չլիներ․․․

(Visited 2 391 times, 1 visits today)