«Ամոթ է՝․ Մեկդ այս տիկնոջը փոխանցեք, որ․․.»․ Աշոտ Սարգսյանի սուր գրառումը

Օրեր առաջ Կարմեն Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. Գրառումը՝ կից։

«-Շտապ. -Հենց այս պահին. -Դատարկում-էվակուացնում են են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը. -Ուսանողներին տարհանում են. -Այնտեղ վաղը կորոնավիրուսակիրների տեղափոխելու համար… Հ.Գ. -Պաշտոնապես հայտարարում եմ` -Իշխանություններ, դուք ստոր ու ուռոդ եք.

-Ջերմուկը Ամուլսարով ապականեցինք /ամռանն այնտեղ շնչել չի լինում/. -Սեւանը հարամեցինք` կորնա-թագավորական մեկուսացմամբ. -Ծաղկաձորը` Գոլդեն-Փելեսոով ամայացրիք, որպես տուրիստական վայր. -Հասաք` -Դիլիջանի- ջանին… -Ով եք դուք, արա… Հ.Գ. -Թե կարծում եք` կորոնավիրուսի, ժողովրդի էս թշվառ վիճակից ելնելով օգտվելու ու մարսելու եք էս ամենը? -Կոկորդներիդ է մնալու. -Գիտեք` չենք հասկանում?,

-Գոլդեն-Փելեսի. -Ու հատկապես Դիլիջանի նախկին ՊԵԿ-ի թանկարժեք -Ուսումնավրաժական կենտրոնի այս իզգոյացումները. -Ծառայում են ոչ թե կորոնվիրուսով հիվանդների ձեր մտահոգությանը. -Այլ ապագայում դրանք էժան ծախել-առնելու նպատակին #Արա_էս_ով_էիք_դուք»

Այս գրառմանն անդրադարձ է կատարել  ԱՆ խորհրդական Աշոտ Սարգսյանն՝ իր էջում գրելով.

«Մեկդ այս տիկնոջը փոխանցեք, որ այս պատկերը մասնագետների օպերատիվ և լավ աշխատանքի արդյունք է, օրեր շարունակ, ասում ենք՝ կասկածելի դեպքերը, կոնտակտավորները կամ շփում ունեցողները տեղափոխվում են, հետազոտվում են։ Շատ ավելի տարօրինակ կլիներ, որ Ինֆոկցիոնի դիմաց չլինեին



շտապօգնության մեքենաներ այս օրերին! Ամոթ է՝ այդպիսի մանիպուլյացիաներով քաղաքականության մասին խոսելը, երբ աշխարհի 120-ից ավելի երկրներում հաստատված են կորոնավիրուսի դեպքեր, իսկ Հայաստանում միայն վերջերս արձանգրվեցին կորոնավիրուսով վարակվելու (բերովի) դեպքեր»։

 

(Visited 1 352 times, 1 visits today)