Լոռու մարզում ՈւԱԶ-ը մի քանի պտույտ կատարելով, գլխիվայր հայտնվել է անտառում

Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն:

Վիրավորներին անտառից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները: Օպերատիվ են գործել նաև Ալավերդու հիվանդանոցի բժիշկները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով, մահացածը Վասիլի Մամաջանյանն է, իսկ վիրավորներն են՝ Արամ Սահակյանը, ով ոստիկանության նախկին սպա է, Արմեն Ղազարյանն ու Գալյա Ղազարյանը: Իսկ ավտոմեքենան հաշվառված է Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի բնակիչ, 47-ամյա Արման Ղազարյանի անվամբ:

(Visited 50 times, 1 visits today)