«Ես միայն մի բան եմ խնդրում հաղթանակած Հայ ժողովրդին…». Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես միայն մի բան եմ խնդրում հաղթանակած Հայ ժողովրդին:

Չմոռանալ և միշտ պահել այն գիտակցությունը, որ ներկայիս իշխանությունը կառավարում է և փորձում է վերականգնել մի պետություն, որտեղ ցանկացած բորդյուրից մինչև երկաթգիծ վաճառված է, լիքը կառույցներ գրավ դնելով` 20 տարի հետոյի փողերը վերցրած կերած է, լիքը պայմանագրեր արդեն վաղուց կնքված է, արտաքին լիքը պարտքեր կուտակված է:

Իմ անձնական խնդրանքն է ժողովրդին՝ չմոռանալ այդ ամենը, միայն աջակից լինել, համբերատար լինել, սադրանքների, ֆեյք նյուզերի, ֆեյք ազդեցությունների չտրվել և վերջապես մեր երազած պետության կառուցման մի մասնիկը դառնալ»:

(Visited 1 023 times, 1 visits today)